ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կատակել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի Ռուսաստանի գործընկեր մշտական անդամների մեջ ջենթլմեններ չեն մնացել, որոնց վրա կարելի է հույս դնել ոչ ֆորմալ պայմանավորվածություններին հետևելու ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին դիրքորոշումը վերջնականապես կձևավորվի այդ հարցի շուրջ քննարկումների և քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում` հայտնել են կառավարությունից։
Չինական արտադրության ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվում է` Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ որոշման պատճառը «Չինաստանի հետ կայացած խիստ արդյունավետ բանակցություններն էին»:
Լոս Անջելեսում ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը: Լավագույն ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմում է դատարան՝ Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով:
«Վրացական երազանք»-ի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդիպումներ է անցկացնում կուսակիցների հետ ներքին տարաձայնությունների շուրջ, որոնց հետևանքով իշխող ուժն արդեն կորցրել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը:
Համայնքների պալատում բրեկզիտի հարցով քվեարկությունը կկայանա մինչև մարտի 12-ը` Կահիրեում մեկնարկած «ԵՄ-Արաբական պետությունների լիգա» առաջին գագաթաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Օրենքի գերիշխանության փիլիսոփայություն քարոզող Դավիթ Բաբայանին
Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները սրբագրողի դիրքերից և ականջալուր չի լինում մեր այն հորդորներին, որ չի կարելի սահմանափակել սեփական ժողովրդի իրավունքները։
Ռուսաստանում աշխատանք փնտրող միգրանտների թիվը 2018-ին հասել է վերջին 5 տարիների մեջ ամենացածր ցուցանիշին, վկայում են Ռուսաստանի վիճակագրական վարչության տվյալները:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...